Չեմ հավատում իշխանությունների վարկածը, թե իրենց արշավը ոչ թե եկեղեցու դեմ է այլ սոսկ անհատական եկեղեցական դեմքերի դեմ։
Պարզաբանում եմ.
Եթե իրենց արշավը անհատական բնույթ է կրում, ապա ինչու՞ են հարձակվում համայն Հայաստանյայց Մայր տաճարի վրա, ինչու՞ են ոտնատակ տալիս ազգային սրբությունները։
Սրբազաններն ունեն տներ, անշուշտ, նրանք ապրում են իրենց բնակարանում` քնում և սնվում են այնտեղ,կարող էին, չէ՞, անհատապես սրբազաններին բերման ենթարկել իրենց կեցավայրից:
Սակայն իշխանությունները Սուրբ Էջմիածնում Համայն Հայկական Շոու սարքեցին` պղծելով Սուրբ Տաճարը և հավատն առ Աստված:
Եվ եթե չլիներ հավատացյալների դիմադրությունը, ապա սրբազանին քննչական կտանեին կանդալներով, ասֆալտին երեսնիվայր պառկեցնելուց և կզած, չոքեչոք գետնին ստորացնելուց հետո։
Ոստիկանությունը առաջնորդվում է մի այլ հավատով` հավատն առ նիկոլ, որ երաշխավորում է վարչապետի փրկությունը` ենթադրելով երկրի կործանումը։
Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ